Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մարկ Կասովիցին՝ 2016-ի իր նախագահական ընտրարշավի և Ռուսաստանի հնարավոր կապերի վերաբերյալ հետաքննությունում իրեն ներկայացնելու համար:
Հետաքննությունը, հիշեցնենք, գլխավորում է արդարադատության նախարարության հատուկ խորհրդատու, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերը:
Իրավախորհրդատու Կասովիցը Թրամփին ներկայացրել է ավելի քան 15 տարի, բայց նա հայտնի է որպես քրեական գործերով փաստաբան: Անցյալ տարի նա սպառնացել էր դատի տալ The New York Times-ին, եթե թերթը չհեռացներ այն կանանց մասին հոդվածը, ովքեր սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրում Դոնալդ Թրամփին: