Սաթի թաղի գործով որպես վկա դատակոչված ոստիկանները հակասական ցուցմունք են տալիս

Սարի թաղ․ 19-ը հուլիսի, 2016 թ․

Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սաթի թաղի գործով դատավարությունը:

Չորս սարիթաղցիների մեղսագրվում է անցած հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման օրերին գնդի հարևանությամբ գտնվող իրենց թաղամասում զանգվածային անկարգությունների հրահրում:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ մեղադրանքը հիմնված է միայն ոստիկանություն աշխատակիցների ցուցմունքի վրա։

Այսօր որպես վկա դատակոչված ևս երկու ոստիկաններ պնդեցին, որ տեսել են, թե ինչպես են քաղաքացիները անցյալ տարի Սարի թաղում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ քարերով հարվածել ոստիկաններին։

Քրեական այս գործով մոտ մեկ տարի է, իշխանության երկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալավորված են սարի թաղի տասը բնակիչներ։

Դատարան եկած առաջին ոստիկանն այսօր, սակայն, չկարողացավ հստակեցնել թե ով է հարվածել, ամբաստանյալները հայտարարեցին ոստիկանը ակնհայտ ստում է։

Վկա ոստիկանի հայտարարություններում էական հակասություններ գտավ անգամ մեղադրող դատախազը: Դատավորը բավարարեց նրա միջնորդությունն ու հրապարակեց նախաքննական ցուցմունքը։ Հակասություններն ավելի խորացան, և փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, թե ոստիկանը «այլ հանգամանքներից» դրդված է գրել իր ցուցմունքը։

Վկա ոստիկանի հայտարարություններն այնքան խճճված ու հակասական էին, որ մեղադրողի ու պաշտպանական կողմի ավելի քան մեկ ժամ հարցերից հետո, նրանից պատասխաններ փորձեց ստանալ նաև դատավոր Աննա Դանիբեկյանը։ Ոստիկանը հայտարարում էր, որ չի տեսել թե ովքեր են քարերով հարվածել, բայց նշում էր, որ նրանք 22-35 տարեկան են եղել։

Երկրորդ ոստիկանի վկայությունը նույնպես առանց հակասական հայտարարությունների չանցավ։ Կոչումով կապիտանը նախաքննության ժամանակ քաղաքացիների կողմից հարվածներ, հայհոյանքներ ու քարեր նետելու դրվագներ էր նկարագրել: Դատարանում մինչդեռ մեղադրողի հարցերին այլ վկայություններ էր տալիս՝ փաստարկելով․ - «Չեմ կարա հիշեմ մեկ տարի առաջվա կոնկրետ արարքը ու մանրամասը»:

Հակասությունների պատճառը փորձեց պարզել նաև դատավորը, նրա հարցերը, սակայն, պաշտպանական կողմը ոստիկանին ուղղորդելու փորձ որակեց․ - «Եթե Ձեզ ցանկալի պատասխան եք ուզում ստանալ, դա ուրիշ բան ա»:

Քրեական այս գործով ընդհանուր առմամաբ ցուցմունք է տվել ավելի քան 20 ոստիկան։ Կեսից ավելին, արդեն եղել են դատարանում:

Ճաղերի հետում հայտնված սարիթաղցիները պնդում են, որ անցած տարի «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման օրերին իրենց թաղամասը հայտնվել էր շրջափակման մեջ՝ փակ էին փողեցները, չկար ինտերնետ կապ, ջրամատարակակում և հոսանք: Նրանք նշում էին, որ փողոց էին դուրս եկել իրենց սոցիալական պահանջները բարձրաձայնելու համար:

Կալանավորվածների հարազատները պարբերաբար նստացույց են անցկացնում Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Հերթական դատական նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ։