Ռոհանին քննադատում է մահմեդական երկրների գագաթնաժողովը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասուլիսի ժամանակ, Թեհրան, 22-ը մայիսի, 2017թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Սաուդյան Արաբիայում անցկացված մահմեդական երկրների գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Դոնալդ Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկյա այցի ընթացքում:

«Դա քաղաքական ու գործնական որևէ արժեք չունեցող, անիմաստ շոու էր», - հայտարարել է Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց երեք օր անց:

Ահաբեկչության դեմ ուղղված այդ համաժողովում Միացյալ Նահանգների առաջնորդը կոչ էր արել մահմեդական երկրներին «ազգերի կոալիցիա» կազմել Մերձավոր Արևելքում, «արմատախիլ անել ծայրահեղականությունը և մեկուսացնել Իրանին», որը, ըստ Թրամփի, ֆինանասավորում ու հովանավորում է ահաբեկիչներին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսրայել, որտեղ նրա այցը շարունակվում է: