Մայիսի 29-ին Վերսալյան պալատում կհանդիպեն Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմկր Պուտինը:
Կրեմլի փոխանցմամբ՝ երկու նախագահները կբացեն 300 տարի առաջ Պետրոս առաջինի այցը Ֆրանսիա թեմայով ցուցահանդեսը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային ահաբեկչության հարցը, հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում: Ի դեպ, անցած շաբաթ Մակրոնն ու Պուտինն արդեն առիթ ունեցել են այս մասին զրուցել հեռախոսով:
Նկատեք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնին պարտված թեկնածու Մարին Լը Պենը Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համակրանքն էր հայտնել՝ հակադրվելով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին: