Առնվազն 22 մարդ մահացել, ավելի քան 59-ը վնասվածքներ են ստացել Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում համերգի ժամանակ պայթյունի հետևանքով:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ լքում էին Manchester Arena մարզահամերգային համալիրը, որտեղ ելույթ էր ունենում փոփ աստղ Արիանա Գրանդեն:
Ըստ բրիտանական ոստիկանության՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական գործողության հետևանք է: Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկու պաշտոնյաների, հաղորդում է, որ պայթյունը կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ, սակայն Միացյալ Թագավորության իշխանությունները չեն հաստատել այս լուրը:
Վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում՝ պարզելու պայթյունի պատճառները:
Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երկու ամիս առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 5 մարդ է զոհվել: