ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում խորհրդակցություններին

Ռուսաստան - Զորավարժություններ «Աշուլուկ» զորավարժարանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի աշխատանքային խումբը մայիսի 23-27-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք՝ Հայաստանը և Ռուսաստանը ընդգրկված են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգում: