Գործադիրի հավանությանն է արժանացել Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին օրինագիծը

Այսօր կայացած ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացրել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

Գործադիրը որոշել է նաև առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: