Ռուս-չինական համատեղ ընկերությունը մտադիր է մրցակցել Boeing-ի եւ Airbus-ի հետ

Չինաստանը և Ռուսաստանը այսօր Շանհայում բացեցին քաղաքացիական օդանավերի արտադրության համատեղ կորպորացիայի գրասենյակը: China-Russia Commercial Aircraft International Corporation Limited (CRAIC), համատեղ կորպորացիան նախատեսում է 2025 թվականից շուկա մտնել մարդատար մեծ օդանավերի սեփական արտադրությամբ:

Շանհայում անցկացված այսօրվա արարողությանը Չինաստանի քաղաքացիական ավիաարտադրության պետական ընկերության և Ռուսաստանի ավիաարտադրության միավորված խմբի ներկայացուցիչները հայտնեցին, որ համատեղ ձեռնարկությունը արտադրելու է մրցունակ, տարողունակ, երկարատև թռիչքների համար նախատեսված քաղաքացիական օդանավեր:

Ռուս-չինական համատեղ ավիաձեռնարկությունը մտադիր է մրցակցել Boeing-ի և Airbus-ի հետ: