Ստամբուլում այսօր անցկացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Այն նվիրված է տարածաշրջանային այս համագործակցության հիմնադրման 25-րդ ամյակին:
1992 թվականին սկսված նախաձեռնությունը 1999 թվականին դարձավ միջազգային կազմակերպություն:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ է նաև Հայաստանը: