Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է անցկացնել, հայտարարել է Սպիտակ տունը

Սպիտակ տունը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան, անտեսելով ամերիկյան պատժամիջոցները և հորդորները, միջմայրցամաքային հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել:

Մեկ շաբաթ առաջ Փհենյանն իրականացրել է հրթիռի փորձարկում և խիստ քննադատության է ենթարկվել միջազգային համայնքի, այդ թվում այդ երկրին շատ հարցերում աջակցող Չինաստանի և Ռուսաստանի կողմից: