Թեքսասի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:
«Մենք շնորհակալ ենք Թեքսասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճշմարտությունը վերահաստատելու համար, չնայած թուրքական ճնշումներին», - հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:
Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը: