Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ:
Ըստ Associated Press-ի, դեսպանին է հանդիպել Միացյալ Նահանգների երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետը՝ իր մտահոգությունը փոխանցելով Թուրքիայի նախագահի թիկնապահների կողմից իրականացված բռնությունների վերաբերյալ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը միաժամանակ ընդունել է, որ միջադեպից հետո ձերբակալված երկու թուրք թիկնապահները կարճ ժամանակ անց ազատ են արձակվել:
Ի դեպ՝ նոր հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է նախագահ էրդողանը ծառայողական մեքենայից հետևել արյունալի իրադարձություններին, ապա շրջանցելով տարածքը՝ հեռացել: