Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար Հայաստանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում՝ Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.:
ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին»,-մասնավորապես, նշված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: