Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները մայիսի 19-ից դադարեցնելու մասին:
Հրամանագրի համաձայն, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, երկրի ղեկավարը հիմք է ընդունել Արդարադատության խորհրդի մայիսի 15-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը: