Վաշինգտոնի իշխանությունները դատապարտում են Էրդողանի թիկնապահների գործողությունները

Վաշինգտոնի իշխանություններն, այդ թվում՝ ոստիկանությունը, Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցների ու թիկնապահների գործողությունները երեքշաբթի օրը ցուցարարների նկատմամբ։

Թրամփի աշխատակազմն իր հերթին հայտարարել է. - «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։

Հիշեցնենք, Վաշինգտոն Էրդողանի այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ 9 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ, երկու մարդ ձերբակալվել էր։