ԱՄՆ-ը երկարաձգում է Իրանի դեմ պատժամիջոցների սառեցումը՝ միաժամանակ նոր պատժամիջոցներ սահմանելով

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, փետրվար, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկարաձգում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սառեցումը գերտերությունների և Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում: Այդուհանդերձ, պաշտոնական Վաշինգտոնը նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Թեհրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռի գործարկման համար:

Հիշեցնենք՝ վաղը Իրանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: