Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը նպատակ է ունեցել խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը:
«Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ՝ արդարացնել Պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը, և երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնել», - գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակը։