Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, որոնց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Այսօր Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ հակառակորդը կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: