Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր առավոտյան կայացած նիստում ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 26 հազար 109 ընտրող կամ 7.75 տոկոսը, Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին՝ 240 հազար 36 ընտրող կամ 71.25 տոկոսը:
Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին:
Մանրամասները տե՛ս այստեղ