Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք:
Բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում:
«Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: