Առավոտյան ուղիղ ժամը 8-ին թիվ 9/21 ընտրատեղամասում քվեարկության է մասնակցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Քվեարկեցի հանուն կայունության», - հայտարարեց Գասպարյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր «Ելք» դաշինքի պահանջին, որ ոստիկանները պետք է հերթապահեն Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբերի դիմաց, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանները ուշադիր են ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի շտաբերի մոտ։