Բաքվի դատարանը որոշում կայացրեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և ևս չորս անկախ լրատվամիջոցների կայքէջեր՝ «Ազադլըղ»-ի, Մեյդան TV-ի, Թուրան TV-ի և «Ազերբայջան սաաթի» արգելափակման մասին:
Դատարանի որոշումը կայացվել է Ադրբեջանի կապի և տրանսպորտի հայցադիմումի հիման վրա, որը նշյալ լրատվամիջոցներին մեղադրում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապակառուցողական գործողությունների մեջ, որոնք ուղղված են հանրության անդորրը խախտելուն»:
Արգելափակումը հաջորդեց «Ազատության» կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների ֆինանսական գործունեության մասին հետաքննության հրապարակմանը։