ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ստանալով Ուկրաինան ապահարզան ձևակերպեց Ռուսաստանի հետ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ ստանալով Ուկրաինան վերջնականապես ապահարզան ձևակերպեց Ռուսաստանի հետ։ Այս մասին ուկրաինացի նախագահը հայտարարել է 1+1 հեռուստաընկերության եթերում։

«Խոսքը ոչ միայն առանց վիզայի սահմանը հատելու մասին է, այլ Ուկրաինայի՝ իր պատմական տեղին վերադառնալու՝ եվրոպական երկրների կազմ վերադառնալու մասին է», - շեշտել է Պորոշենկոն։

Եվրամիության խորհուրդը հինգշաբթի օրը հաստատեց Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմը։

Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել Շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու: