Թրամփ. Քոմիին պաշտոնից հեռացնելու հարցում դեր է խաղացել նաև ռուսական գործոնը

Դոնալդ Թրամփ, Ջեյմս Քոմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնից հեռացնելու հարցում դեր է խաղացել նաև ռուսական գործոնը։

Նա նշել է, թե չի խոչընդոտի Ռուսաստանի հետ իր սեփական շրջապատի մարդկանց ունեցած կապերի բացահայտմանը, եթե Ռուսաստանի հետաքննությունների դաշնային բյուրոն պատշաճ հետաքննություն անցկացնի։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերն ասել էր, որ Թրամփը Քոմիի պաշտոնակնության մասին որոշումը կայացրել է` հիմնվելով արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզի գրությունում տեղ գտած խորհուրդների վրա:

Թրամփը, սակայն, NBC-ի հետ զրույցում երեկ ասել է, որ անկախ արդարադատության նախարարության խորհուրդներից միևնույն է հեռացնելու էր Քոմիին պաշտոնից։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնանկության պատճառն այն սխալ տեղեկություններն էին, որոնք ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը հաղորդել էր Սենատի իրավաբանական հանձնաժողովի անդամներին` մայիսի 3-ին կայացած լսումների ժամանակ: Խոսելով նախագահության նախկին թեկնածու, նախկին պետքատուղար Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինի կողմից պաշտոնական նամակագրության գաղտնիության կանոնների խախտման մասին` Քոմին պնդել էր, թե նա պետական գաղտնիք պարունակող նամակներ է ուղարկել իր ամուսնուն` նախկին կոնգրեսական Էնթոնի Վիներին, որի համար, ըստ օրենքի, այդ տեղեկատվությունը հասանելի լինել չէր կարող:

Սպիտակ տունը հերքում է դեմոկրատների և ամերիկյան մի շարք լրատվամիջոցների պնդումները, թե նախքան աշխատանքից ազատվելը Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմին փորձել է հետաքննել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի և Դոնալդ Թրամփի միջև հնարավոր գաղտնի գործարքը: Սպիտակ տնից վստահեցնում են՝ Քոմիի հեռացումը կապ չունի այդ ամենի հետ: