ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն այսօր կոալիցիոն հուշագիր կստորագրեն

ՀՀԿ և ՀՅԴ դրոշները

Այսօր կստորագրվի Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) միջև կոալիցիոն հուշագիրը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հիշեցնենք, ամսվա սկզբին հայտարարվեց, որ երկու կուսակցությունների կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են, փաստաթուղթը կկոչվի «Կոալիցիոն համաձայնագիր Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև»։