Փենսը Կիևին է փոխանցել Թրամփի վարչակազմի «անսասան աջակցությունը»

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինի հանդիպումը, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․

Միացալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Ուկրաինային է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «անսասան աջակցությունը»:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Փենսը Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը բանակցություններ էր վարում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: