Տավուշցիներն այսօր ճանապարհ էին փակել՝ բողոքելով մարզկենտրոն Իջևանով անցնող Մ4 միջպետական ճանապարհի անբարեկարգ վիճակից: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ վնասներ են կրում փոսառատ ճանապարհի պատճառով:
Մարզպետ Հովիկ Աբովյանը ցուցարարներին խոստացավ՝ 3 օրում խնդիրը կլուծվի: