ԿԸՀ-ն այս պահին ուսումնասիրում է 15 հազար դրամի սոցիալական աջակցության տրամադրման մասին «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը:
Այս մասին «Ազատությանն» ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նշելով, որ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, և եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
«Ելք» դաշինքի ընդդիմախոսները համարում են, որ նման խոստում տալը հավասարազոր է ընտրակաշառքին: