Զոհրապ Եգանյանն ազատվել է օմբուդսմենի մամուլի խոսնակի պաշտոնից

Լուսանկարը՝ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Զոհրապ Եգանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Լրատվամիջոցներին տարածած հաղորդագրությունում Եգանյանը նշում է, որ օմբուդսմեն Արման Թաթոյանն ընդունել է հրաժարականի դիմումը։