Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայի ճգնաժամը և այլ միջազգային խնդիրներ:
Սա կդառնա Թրամփի հանդիպումը ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյայի հետ նրա նախագահ դառնալուց ի վեր:
Նախքան ԱՄՆ նախագահին հանդիպելը Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կվարի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Վերջին 4 տարիների ընթացքում սա Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցն է Վաշինգտոն: