Թուրքիայի դատախազները պահանջում են երկրում զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման և ևս 2923 տարվա ազատազրկման:
Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Գյուլենը ընդհանուր առմամբ անցնում է 22 քրեական գործով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին մերձավոր աջակիցը համարվող Գյուլենը ինքնակամ աքսորի մեջ է ԱՄՆ-ում:
Անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը հայտարարեց, թե Գյուլենն է այդ ամենի գլխավոր կազմակերպիչը: Ինքը Գյուլենը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան: