Ֆրանսիայում մայիսի 7-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ տարած Էմանյուել Մակրոնը, երեկ երեկոյան հանդես գալով իր համակիրների առջև, շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին՝ ասելով, թե Ֆրանսիայի նախագահ լինելը մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն:
«Ես կներդնեմ իմ ողջ ուժը մեր ազգության միասնությունը երաշխավորելու համար», - հայտարարեց Մակրոնը: - «Ես կլսեմ բոլոր ֆրանսիացիներին: Մենք ձեզ հետ միասին կկառուցենք ավելի լավ ապագա: Սիրենք Ֆրանսիան», - խոստացավ Ֆրանսիայի նորընտիր նախագահը:
Լուվր թանգարանի հրապարակում Մակրոնի տասնյակ հազարավոր աջակիցներ հավաքվել էին տոնելու նրա հաղթանակը: Իր հնարավոր հաղթանակը այստեղ նշելու նախաձեռնությունը Մակրոնինն էր: Լուվրի հրապարակը ընտրվել էր որպես չեզոք վայր, որը ո՛չ ձախ քաղաքական հայացքների հետ առնչվում, ինչպես Բաստիլի հրապարակը, ո՛չ էլ շատ աջ, ինչպիսին Կոնկորդն է կամ Թրոկադերոն: