Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, միջոցառմանը մասնակցել են Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: