Անկարայի դատարանը մերժել է Wikimedia-ի հայցը

Անկարայի քրեական դատարանը մերժել է Wikimedia ընկերության հայցը, որով պահանջվում էր կասեցնել Թուրքիայում Wikipedia կայքէջի արգելափակումը: Wikimedia Foundation ոչ կոմերցիոն կազմակերպությունը Wikipedia-ի սեփակնատերն է: Առցանց հանրագիտարանի հասանելիությունը Թուրքիայում արգելափակվել էր անցած ապրիլի 29-ից:

Թուրքական իշխանությունների պնդմամբ, Wikipedia-ն միջազգային ասպարեզում Թուրքիայի իմիջի «սևացման մասնակից է», քանի որ հրաժարվել է ջնջել «Անկարայի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ինչ-ինչ կապերի մասին» տեքստերը: