Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրենի պաշտոնից

Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, «Ազատության»-ը փոխանցեցին նախարարությունից։

ԱԻՆ-ից նաև հայտնեցին, որ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: