Այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԼՂ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ:
«Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: