Ուկրաինայում հեռակա կարգով մեկնարկել է պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավարությունը:
Մայրաքաղաք Կիևի Օբոլոնի շրջանի վարչական դատարանում Յանուկովիչի շահերը ներկայացնում են երկու փաստաբաններ:
Ուկրաինայի նախկին նախագահը 2014 թվականից ապաստանել է Ռուսաստանում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։
Վերլուծաբանները, սակայն, անհավանական են համարում նրա կամավոր ներկայանալն Ուկրաինա կամ ռուսների կողմից նրա արտահանձնումն ուկրաինացիներին: