Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը:
Աստանա է ժամանել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: «Այսօր մենք երկկողմ հանդիպումներ ենք անցկացնելու՝ վաղվա բանակցություններին նախապատրաստվելու նպատակով», - ասել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացը։
Նա որևէ այլ մեկնաբանություն չի տվել, միայն կրկնել է, որ այսօր երկկողմ հանդիպումներ են լինելու պատվիրակությունների և դիտորդների հետ:
Սպիտակ տունը հայտնել էր, որ ներկայացուցիչ կուղարկի բանակցություններին մասնակցելու համար։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ ասել էր, որ բանակցություններին մասնակցելու են նաև Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները:
Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները նախաձեռնել են Ռուսաստանը և Թուրքիան, նրանց ջանքերին է միացել նաև Իրանը: