Լեռնային Ղարաբաղ այցելելու համար իտալացի և սլովակ երաժիշտները հայտնվել են Բաքվի սև ցուցակում

Լեռնային Ղարաբաղի - Շուշի

Իտալացի և սլովակ երաժիշտներ Լուկա Ֆերինին, Խոսե Կոտարն ու Չրտոմիր Շիշկևիչը հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու և Շուշիում համերգով հանդես գալու համար:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։