Սպիտակ սաղավարտները պնդում են, որ իրենց կամավորներից ութը զոհվել են Համայում ավիահարվածի հետևանքով

Սիրիական քաղաքացիական պաշտպանության Սպիտակ սաղավարտներ խումբը տեղեկացրել է, որ իրենց ութ կամավորներ զոհվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող Համա նահանգում իրականացված ավիահարվածի հետևանքով:

Առայժմ հստակ չէ, թե ով է իրականացրել ավիահարվածը: Նախկինում այս տարածքում նման գործողություններ իրականացրել են թե՛ Սիրիայի իշխանությունները, թե՛ նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող ռուսական օդուժը:

Սպիտակ սաղավարտներ խմբավորման կամավորները հիմնականում գործում են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում` օգնելով ռմբակոծված և փլուզված շինություններից դուրս բերել վիրավորներին և զոհերին: