Շարունակվում է նախկին կնոջն ու նրա ծնողներին կացնահարած Մարտիրոսյանի դատավարությունը

Վլադիկ Մարտիրոսյանը դատարանում: 28-ը ապրիլի, 2017 թ․

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախորդ տարվա հունիսին նախկին կնոջն ու նրա ծնողներին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի դատավարությունը:

Մարտիրոսյանի նախկին զոքանչը, հիշեցնենք, կացնահարության հետևանքով մահացել էր:

Այսօրվա նիստում տուժող Վաչագան Մանսուրյանը (Մարտիրոսյանի նախկին աները) ներկայացրեց դեպքի մանրամասները:

Ներկայացնում են «Ազատության» թղթակցի ռեպորտաժը դատարանից: