Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկելու է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը և Սիրիայի ճգնաժամի կարգավորումը:
Պուտինը և Էրդողանը հանդիպելու են մայիսի 3-ին Սոչիում: