Հունգարիան երկրորդ պատը կառուցեց Սերբիայի հետ սահմանին

Հունգարիայի և Սերբիայի սահմանին պատի կառուցման աշխատանքների մեկնարկը, հուլիս, 2015թ․

Հունգարիան ավարտին է հասցրել Սերբիայի հետ սահմանին երկրորդ պատի կառուցումը: 3 մետր բարձրությամբ և 155 կիլոմետր երկարությամբ պատը «ի վիճակի է կանգնեցնել մարդկանց ցանկացած բազմություն», - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Սերբիայի և Հունգարիայի սահմանի երկարությունը կազմում է 175 կիլոմետր: Առաջին արգելապատնեշը Բուդապեշտը կառուցել է 2015 թվականին՝ փորձելով կանխել սիրիացի փախստականների հոսքը: Միգրանտների հետ բախումների ընթացքում հունգարական ոստիկանությունը ակտիվորեն արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել: