Արա Զոհրաբյան. Ճշմարտությունը պետք է բացահայտվի, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարում է, որ պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

«Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել», - ասված է Զոհրաբյանի հայտարարությունում։

Նշենք, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի պնդմամբ, այսօր ժամը 15-ի սահմաններում Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ ներխուժել են Աթանեսյանի գրասենյակ ու առանց որևէ խոսք ասելու հարձակվել իրենց վրա։

Փաստաբաններն այն կապում են Արա Զոհրաբյանի հետ՝ պնդելով, որ այս անձինք «հենց նրա ղեկավարությամբ են գործում և ինքնուրույն չէին կարող նման բան անել»։