Իսրայելը փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ. Իսրայելի հետախուզության նախարար

ԱՄՆ և Իսրայելի դրոշները

Վաշինգտոնում գտնվող Իսրայելի հետախուզության նախարարը «Ռոյթերզ»-ի հետ զրույցում ասել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ փորձում է համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ։

Ըստ նախարարի, Իրանին չպետք է հնարավորություն տրվի Սիրիայում մշտական ռազմական ներկայություն ունենալ։

Նա ասել է, որ ճիշտ կլիներ, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառեր Իրանի և Իրանի հովանավորությունը վայելող «Հըզբոլա» խմբավորման նկատմամբ, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։