Զախարովա. Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն իսկապես ցածր մակարդակի վրա են

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն իսկապես ցածր մակարդակի վրա են։

Զախարովան կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հնարավորություն տալ բարելավելու հարաբերությունները։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի կարծիքով՝ նման հարաբերությունների պատճառը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի որդեգրած քաղաքականությունն է։