ԵՄ դեսպանները հաստատեցին Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը

Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, արխիվ

Բրյուսելում այսօր Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը: Սա կարևոր քայլ է համարվում, որին հաջորդելու է Եվրամիության նախարարների որոշումը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ մայիսի 17-ին Ստրասբուրգում կկայանա համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Եվրամիության դիվանագետները «Ազատությանը» ասել են, թե հավանաբար հունիսի կեսերից Ուկրաինայի քաղաքացիները առանց վիզայի կարող են ճամփորդել ԵՄ երկրներ: