Վիգեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգության համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված են նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: