Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերը ներառված չեն լինի բյուջեի ծախսերի մեջ:
Փաստաթուղթը պետք է ընդունվի այս ուրբաթ: Դեմոկրատները հայտարարել էին, որ կարգելափակեն փաստաթուղթը, եթե դրանում ներառված լինեն այդ պատի կառուցման համար նախատեսված ծախսեր, հաղորդում է BBC-ն: