Ռուսաստանի Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում շուրջ 4 տարի պատիժը կրող վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան:
Հիշեցնենք, Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ է մահացել, դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պատժի մնացած մասը նա կկրի Հայաստանում, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: